Մեր մասին

«ԻՆՈՎԱ» ՍՊԸ-ն հանդիսանում է իտալական Foxydry ընկերության պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում։

Առաստաղին և պատին ամրացվող չորանոցները կոչված են խնայելու Ձեր բնակելի տարածքը՝ միաժամանակ առանձնանալով իրենց հարմարավետությամբ և նրբագեղությամբ։ Բացահայտեք, թե ինչպես մեր արտադրանքը կարող է փոխել և հեշտացնել Ձեր կենցաղը:

Որակ և հարմարավետություն

Foxydry հագուստի չորանոցները արտադրված են Իտալիայում բարձրորակ նյութերից (ալյումին, չժանգոտվող պողպատ), դիմակայուն են անձրևի, արևի և օդի ջերմաստիճանի փոփոխություններին, որը հնարավորություն է տալիս տեղադրել նրանց ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում (սենյակ, լողավազան, լվացասենյակ, պատշգամբ, տեռաս և այլն)։ Foxydry արտադրանքը նախագծված է Ձեր բնակելի տարածքը առավելագույն ձևով օգտագործելու համար։ Տեսականու բազմազանության շնորհիվ, Ձեր ընտրած չորանոցը կկազմի ներդաշնակ միջավայր ցանկացած ինտերիերի հետ՝ հաշվի առնելով տարածքի առանձնահատկությունները և Ձեր անհատական ոճը:

Մեր հաճախորդների կենցաղից